Apple-ը փորձարկում է iMessage-ով դրամական փոխանցումների համակարգը. TechCrunch
ОбществоԱմերիկյան Apple ընկերությունը սկսել է Apple Pay Cash համակարգի բետա-փորձարկումները: Համակարգը թույլ է տալիս ընկերության բջջային տեխնիկայի սեփականատերերին դրամական միջոցներ անմիջականորեն փոխանցել միմյանց iMessage ծրագրի օգնությամբ:
Այդ մասին հայտնել է TechCrunch պորտալը:
Գործառույթը հասանելի է թեստավորման համար միայն ԱՄՆ բնակիչներին: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել բետա թեստավորման համար հատուկ ծրագիր և անցնել երկաստիճան վավերացում:
Գործառույթը թույլ է տալիս առանց միջնորդագրի միջոցներ փոխանցել օգտատիրոջ հաշվին կցված դեբետային քարտերից:
Վարկային քարտերի դեպքում հանվելու է բանկի կողմից նախատեսված ստանդարտ տոկոսաչափը: