Լուիս Սուարես. Հիմա եմ հասկանում, որ շտապել եմ վերադառնալ խաղադաշտ
Спорт«Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն ընթացիկ մրցաշրջանում իր արդյունավետության անկումը պայմանավորել է առողջական խնդիրներով:
«Հանգստանալու եւ ֆիզիկական վիճակս բարելավելու կարիք ունեմ: Հիմա եմ հասկանում, որ ծնկահոդիս վնասվածքից հետո շտապել եմ վերադառնալ խաղադաշտ: Այժմ ազգային հավաքականների խաղերի հետ կապված ակումբային դադարի ժամանակ հնարավորություն ունեմ զբաղվել իմ վիճակով: Ավստրիացիների եւ լեհերի դեմ խաղերը ոչինչ չեն որոշում: Վստահեցնում եմ, որ կվերադառնամ ավելի ուժեղ»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
30-ամյա ֆուտբոլիստը ակումբային մրցաշրջանի 14 խաղերում խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայում Սուարեսը դեռ աչքի չի ընկել: