Ռուս և ամերիկացի դիվանագետները Սիրիայի հարցի վերաբերյալ խորհրդակցություն են անցկացրել
Международные новостиՄերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը Մոսկվայում խորհրդակցություն են անցկացրել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, քննարկման թեմաներից հիմնականը երկու երկրների համագործակցության հնարավորությունն էր Սիրիայի հարցում:
ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ կողմերը հաստատել են Սիրիայում խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը՝ կենտրոնանալով միջսիրիական խաղաղ գործընթացի ամրապնդման վրա: