Սոբչակը պաշտպանել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
Международные новостиՌԴ հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոկտեմբերին նա հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին և իրեն բնորոշել է որպես «բոլորին դեմ» թեկնածու:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պատասխանատու է այն սարսափելի միջազգային հարաբերությունների համար, որոնք ստեղծվել են: Մենք խախտել ենք միջազգային իրավունքի նորմերը, համաձայն միջազգային իրավունքի՝ Ղրիմն ուկրաինական տարածք է»,- ասել է Սոբչակը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հաղորդավարուհու խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է տարանջատի Ռուսաստանի իշխանություններին և սովորական քաղաքացիներին:
«Օրինակ՝ այժմ Ռուսաստանում ուսանողները չեն կարողանում ամերիկյան վիզա ստանալ, դա նրանց նկատմամբ արդար չէ, ինչո՞ւ պետք է պատժվի ռուս ժողովուրդը մի մարդու քաղաքականության համար, ում նրանք չեն աջակցում»,- ասել է նա: