Անխել Դի Մարիա. Մոտ էի Բարսելոնա տեղափոխվելուն, միևնույն ժամանակ՝ այնքան հեռու
СпортՖրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատմել է, որ հույս ուներ տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», սակայն չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ նաև հետագայում:
«Մոտ էի «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն միևնույն ժամանակ՝ այնքան հեռու: Երբեք չեմ կորցրել այդ տրանսֆերի հույսը և հանգիստ էի, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ:
Իհարկե, կյանքում լինում են տարբեր երևույթներ, և ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հետագայում»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է «ESPN FC»-ն: