Սամբիստները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
СпортՍոչիի «Այսբերգ» արենայում մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը:
Այս մասին տեղեկացրին սամբոյի ֆեդերացիայից: Աշխարհի 2017թ. առաջնությանին այս անգամ կմասնակցի ռեկորդային՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: Առաջին անգամ աշխարհի ուժեղագույնի համար մրցապայքարի մեջ կմտնեն նաև Չինաստանի, Եգիպտոսի, Կոտդիվուարի, Ենտ Լյուսիայի, Հոնկ Կոնգի, Բանգալադեշի սամբիստները: Նոյեմբերի 8-ին մրցավայր մեկնեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ հետևյալ կազմով. Ասյա Լալազարյան (48 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ), Տիգրան Կիրակոսյան (52 կգ), Մաքսիմ Մանուկյան (57 կգ), Արթուր Սահակյան (62 կգ), Ռաֆիկ Մանուկյան (68 կգ), Արսեն Ղազարյան (74 կգ), Մհեր Կարապետյան (82 կգ), Էդիկ Պետրոսյան (90 կգ), Արսեն Խանջյան (100 կգ), Գրիգոր Մխիթարյան (52 կգ), Էռնեստ Հայրապետյան (62 կգ), Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մավրիկ Նասիբյան (74 կգ), Ավետիք Պողոսյան (82 կգ):
Սոչի են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Գագիկ Ղազարյանը, Աղասի Գալստյանը, Հայկ Ավետիսյանը, մարզիչ-ներկայացուցիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: