Թիլերսոնը հայտնել է Թրամփի ու Պուտինի հանդիպման պայմանները
Международные новостиՎիետնամում ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ կկայանա, եթե առաջնորդները «քննարկելու էական բան ունենան»: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «Բլումբերգ» գործակալությունը:
Պետքարտուղարի խոսքով, կողմերը «երբեք պայմանավորվածություն չեն ունեցել» գագաթնաժողովի ընթացքում երկկողմ պաշտոնական հանդիպման անցկացման շուրջ: Ընդ որում, նա հայտարարել է, որ միջոցառման ընթացքում բանակցությունները չեն բացառվում, քանի որ դա սովորական գործընթաց է: Վերջնական որոշում դեռ ընդունված չէ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Պուտիը կհանդիպի Թրամփին Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում, որը կկայանա նոյեմբերի 10-11-ը։
ԱՄՆ նախագահն իր հերթին ավելի վաղ նշել էր, Մոսկվան կարող է օգնել ուժեղացնել Փհենյանի վրա ճնշումը։ Բացի այդ, նրանք մտադիր են քննարկել Ուկրաինայում խնդրի խաղաղ կարգավորումը։