Ի՞նչ պատահեց Նիկոլ ջան, ո՞վ անիծեց, Նիկոլ ջան
АналитикаՆիկոլենց Ֆրակցիյում լուրջ ապստամբություն է նախապատրաստվում խմբապետի դեմ
Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ա՛լ բերանը դյուրավ չէ գոցած։ Քանի կը մեծնար, այնքա՜ն կ'աճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան որ խե՜ղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար։ Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.
— Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի։
— Բայց տանը մեջ ա՛լ դիմացվելիք բան չէ։
— Բամպակ թխեցեք ականջնիդ, այս է միակ միջոցը,— պատասխանեց բժիշկը։
Այս հանճարեղ տողերը հայտնի երգիծաբան Երվանդ Օտյանը նվիրել է երևութական հերոս Ընկեր Բ. Փանջունուն: Հիրավի հանճարեղ խոսքեր են: Հավաքական կերպարի վառ արտացոլում: Եթե Օտյանն ապրեր մեր օրերում, բնավ կարիք չէր ունենա հերոսներ հորինելու և նրանց նկարագիր տալու: Այդ հերոսներն ամենուր են: Հատկապես Ազգային ժողովում: Ի վերջո, ի՞նչ վատ հերոս է հենց այդ նույն Նիկոլ Փաշինյանը: Մերջբերումը թերևս տիպական է հենց Նիկոլի համար:
Գիտե՞ք, ժամանակակից գիտությանը հայտնի են տարբեր հիվանդություններ՝ կլաուստրոֆոբիա՝ վախ փակ տարածությունից, աբլյուտոֆոբիա՝ վախ լողանալուց, մաքրվելուց և այլն: Սակայն ապագայի գիտնականները դեռ շատ պետք է մտորեն, երբ բացահայտեն ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական ճամբարների մամլո խոսնակի դերն ստանձնած կայքի և դրա տիրոջ՝ Նիկոլի ֆոբիան տեսնելիս: Այդ երկար մտորումները կարող են գալ տարբեր հանգրվանների: Մտորումները կարող են վերածվել գիտական բանավեճերի պարզելու համար, թե ի՞նչն է ազդել Նիկոլի փսիխիկայի վրա, հատկապես ո՞ր տարիքային փուլում է նա անդառնալի շեղումներ ստացել, որ առաջացել է սեր և հակում դեպի զառանցանքը: Հուսանք, այդ փուլում հոգեբանությունն արդեն բավականին զարգացած կլինի, հոգեկան շեղման այդ տեսակին նեղ մասնագիտական բնութագրում տալու համար:
Պարզվում է, որ Նիկոլը ոչ միայն ունի որոշակի ֆոբիաներ, այլ նաև դետեկտիվ սերիալներ շատ է նայել: Իսկ այդ սերիալների արդյունքում, նրա մոտ ձևավորվել է մեղադրողի սինդրոմ։ Աջ ու ձախ նա մեղադրում է։ Մեղադրում է հատկապես այն մարդկանց, որոնք իրականում կարող են «սպառնալ» այս իշխանություններին։ Այդ մեղադրանքների հիմքում դնում է «լավատեղյակ աղբյուրներ», «սեփական աղբյուրների» և նմանատիպ այլ եզրագծային հիմքեր։ Իսկ եթե Նիկոլը հատուկ գործակալ չէ ու տարբեր գաղտնալսող սարքեր չունի տեղադրած սենյակներում, ինչը նրան մեխանիկորեն կդարձներ համապատասխան ծառայութան աշխատակից, այստեղ մնում է երկու տարբերակ: Կամ նա վերոնշյալ սերիալները շատ է նայել ու մնացել է դրանց ազդեցության տակ, կամ շատ է շփվում թաղի կանանց հետ, ովքեր սիրում են սուրճի սեղանի շուրջ տարբեր բամբասանքներ զարգացնել: Անմեղության կանխավարկածը չխախտելով, եկենք հակվենք վերջին տարբերակին, որն ամենաանվնասն է այս շարքում:
Մյուս կողմից, այս փոքրիկ դիկտատորը մանյա ունի։ Նրա օրինակին հետևելով, մենք էլ հղում անենք մեր լավատեղյակ աղբյուրներին ու տեղեկացնենք, որ նրա իսկ խմբակցությունում զզվել են դիկտատորական ռեժիմից, հասուն տղամարդկանց իրեն ենթարկեցնելու մոլուցքից։ Չնայած մի տեսակ չի սազում՝ Նիկոլ և դիկտատոր։ Իհարկե, նա իր ներքին երազանքներում կուզենար նմանվել հայտնի Դուչեյին, բայց թե ինչ արած՝ բնությունը շռայլ չի գտնվել ու մաքսիմում գործընկեր կամեցել է Արարատ Միրզոյանին, ոչ թե Ադոլֆ Հիտլերին։
Մեզ ի՞նչ է մնում ասել: Չի կարելի լինել և՛ կույս, և՛ հաճույք ստանալ: Եթե ընդդիմադիր ես, բարի եղիր աշխատել այդ դաշտում, այլ ոչ թե դարձիր միաժամանակ մի քանիսի մամլո խոսնակ ու առանց թաքցնելու դա: Չէ՞ որ, մենք տեսել ենք Արտաշես Գեղամյան ու Արթուր Բաղդասարյան: Սակայն կարծում ենք, Նիկոլը նույնիսկ այդ երկուսի չափ չի ձգի, քանզի նրա թիմակիցներն ունեն արժանապատվություն ու ըստ մեր հավաստի աղբյուրների շատ մոտ ժամանակներս դուրս կգան սեփական խմբապետի դեմ, հասկացնելու համար, որ արքայից արքա տիտղոսը բացարձակ որեւէ տրամաբանական կապ չունի ինքնասիրահարված Նիկոլ «ամենամեծի» հետ:
Ա. Հովհաննիսյան