Հայաստան-Բելառուս` 2:0. Օզբիլիսի և Մխիթարյանի գոլերը մեծ առավելություն են տալիս մեր ընտրանուն
СпортՀայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում է անցկացնում Բելառուսի ընտրանու հետ:
Մեր ընտրանին առաջին խաղակեսում երկու գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
41-րդ րոպեին հանդիպման մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Նշակետին մոտեցած Հենրիխ Մխիթարյանի երկու վրիպումից հետո վրա հասած Արաս Օզբիլիսը գնդակը կարողացավ ուղարկել մրցակցի դարպասը:
Րոպեներ անց Մխիթարյանը կարողացավ «ուղղել» իր սխալը` դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: