Պետք է լավ վերականգնվենք և պատրաստվենք Կիպրոսի հետ խաղին. Ռումյան Հովսեփյան
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը կարևորում է նաև Կիպրոսի հետ առաջիկա հանդիպումը:
«Բելառոսւի դեմ խաղը հաջող էր: Կարևոր է, որ շատ գոլեր խփեցինք, որը վստահություն տվեց թիմին: Հիմա պետք է լավ վերականգնվենք և պատրաստվենք Կիպրոսի հետ խաղին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիմի դեմ: