Բելառուս ֆուտբոլիստները չփայլեցին վարպետությամբ. Բելառուսի հավաքականի մարզիչ
ОбществоՖուտբոլի Բելառուսի ազգային թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն գոհ չէ իր ֆուտբոլիստների վարպետությունից:
«Հայաստանի դեմ խաղի հաշիվը ցույց չի տալիս խաղի ընթացքը: Սակայն մեզ չհաջողվեց իրացնել մեր հնարավորությունները: Դեռևս 0:0 հաշվով ժամանակ պետք է կարողանայինք առավելագույն արդյուն ստանային գրոհների ժամանակ: Սակայն ֆուտբոլիստներս վարպետությամբ չփայլեցին: Գուցե թիմի վրա ազդեց նշանակված 11 մետրանոց հարվածը»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրիուշենկոն:
այաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիմի դեմ: