Մահացել Է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը
ОбществоՄահացել Է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Իզվեստիա»-ն:
«Գրող եւ երգիծաբան Միխայիլ Զադոռնովը մահացել Է կյանքի 70-րդ տարում»,-նշում Է հրատարակությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին, որ Զադոռնովը տառապում Է ուռուցքային հիվանդությունից: 2016 թվականի վերջին հումորիստը վիրահատվել Էր:
Զադոռնովը ծնվել Է 1948 թվականի հուլիսի 21-ին Յուրմալայում: Նա լայն ճանաչում Է ձեռք բերել՝ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով հումորիստական մենախոսություններով:
Զադոռնովը «Հանկարծ չգիտես որտեղից», «Այս խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհը», «Ես սիրում եմ Ամերիկան» եւ այլ երգիծական հավաքածուների հեղինակն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: