Թրամփ. ԱՄՆ-ն այլեւս չի կարող հանդուրժել առեւտրի կանոնների քրոնիկական խախտումները
Международные новостиԱՄՆ-ն այլեւս չի կարող հանդուրժել առեւտրի կանոնների քրոնիկական խախտումները եւ կպնդի արդարացի ու իրավահավասար առեւտրային քաղաքականություն իրականացնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Վիետնամում ընթացող ԱԽՏՀ գագաթնաժողովում, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ ինքը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն առետրում մյուսների համար առավելության առարկա լինի՝ նշելով, որ մշտապես Ամերիկան առաջին տեղում կդնի: «Մենք այլեւս չենք հանդուրժում առեւտրում քրոնիկական խախտումները եւ չենք հանդուրժի»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն առեւտրային հարաբերությունները կզարգացնի արդարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա՝ հավելելով, որ չափից ավելի երկար է հակառակը տեղի ունեցել: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նվազեցրել է շուկայական խոչընդոտները, բայց «մյուս երկրները իրենց շուկաները մեզ համար չեն բացել»: «Մեզ հետ անարդարացի են վարվում Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում»,- կարծում է Թրամփը:
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհն «ամրապնդվում է Ամերիկայի տնտեսական բարեփոխմամբ»: