Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարին նորից են կանչել դատախազություն՝ ցուցմունք տալու
Международные новостиԱդրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովին նորից Գլխավոր դատախազություն են կանչել՝ ցուցմունք տալու։
Trend–ը հայտնում է, որ Էլդար Մահմուդովը նորից է կանչվել դատախազություն Ազգային անվտանգության լուծարված նախարարության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննության։ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հաստատել է այդ փաստը։ Սուլթանովը հավելել է, որ նախկին նախարար Մահմուդովին կրկին կանչել են Գլխավոր դատախազության ծանր հանցագործություններով Քննչական վարչություն՝ ցուցմունք տալու։
Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեղեկություն էր տարածել ԱԱՆ բարձրաստիճան սպաների ձերբակալության մասին։ Նրանց տեղեկության մեջ ասվում էր, որ առանձին պաշտոնյաների չարաշահումների փաստով Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ եւ ստեղծվել օպերատիվ-քննչական խումբ։