Հարավային Կորեան եւ ԱՄՆ–ը ռազմածովային վարժանքներ կանցկացնեն
Международные новостиՀարավային Կորեան նոյեմբերի 11-14-ը ԱՄՆ–ի հետ համատեղ ռազմածովային զորավաժությունների ժամանակ կմիանա ԱՄՆ ավիակիր երեք հարվածային խմբերին, հայտնում է Reuters–ը։
Հարավային Կորեայի ՌԾՈւ ռազմական նավերը կմասնակցեն զորավարժություններին արեւելյան ափամերձ հատվածում։
Պենտագոնն ավելի վաղ հայտնել էր, որ Խաղաղ օվկիանոսում ավիակիր երեք հարվածային խմբերի մասնակցությամբ զորավարժություններ ընթանալու են վերջին 10 տարում առաջին անգամ։
Ընդհանուր առմամբ 7 հարավկորեական ռազմական նավ է ուղեկցելու ԱՄՆ ՌԾՈԻ 14 նավերին։ Զորավարժությունները կդառնան Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային փորձարկումների պատասխանը։