«Մանչեսթեր Յունայթեդը» սխալ վայր է ուղարկել իր սկաուտներին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդը» ձախողել է իր սկաուտներին ֆուտբոլի Իսլանդիայի եւ Չեխիայի հավաքականների միջեւ ընկերական խաղին ուղարկելու փորձը:
Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ եւ տոմսեր պատվիրել սկաուտների համար: Երբ նրանք ժամանել են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, հասկացել են, որ «Լաուգարդալսվելեր» ստադիոնը դատարկ է: Բանն այն է, որ հանդիպումը կայացել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում, քանի որ Իսլանդիայում օդի ջերմաստիճանը զրոյից ցածր էր: Այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները պետք է հետեւեին իսլանդացի ֆուտբոլիստների գործողություններին, գրում է Fótbolti-ը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր չեխերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Այս տարի Իսլանդիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր եւ կմեկնի Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ին: