Սելինա Դողանը պահանջել է Սիրիայից Թուրքիա գաղթած հայ աշակերտների կրթության հարցը լուծել
Международные новостиԹուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը Կրթության նախարարից պահանջել է լուծել Սիրիայից Թուրքիա գաղթած հայ աշակերտների ուսման հարցը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, CHP–ի հայ կին պատգամավոր Սելինա Դողանը Կրթության նախարար Իսմեթ Յըլմազին հայտնել է, որ Սիրիայից Թուրքիա գաղթածները ոչ բոլորն են մուսուլման եւ նրանց մեծ քիչ թվով հայեր էլ կան։
Սելինա Դողանը շեշտել է, որ Ստամբուլի հայկական դպրոցներում կարող են սովորել միայն Թուրքիայի քաղաքացի հայերը։ «Մեր պահանջն է, որ Սիրիայից եկած հայ աշակերտների կրթության համար լուծում գտնեք»,–ասել է Սելինա Դողանը։