Դոլարի վերելքը կանգ առավ, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 2,5 դրամով
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կազմել է 487.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.69 դրամ (աճել է 2.86 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.08 դրամ (աճել է 2.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.23 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 267.9 դրամ, ոսկի՝ 20,128.62 դրամ, պլատին՝ 14,632.73: