Շվեդիայի ընտրանու նախկին ֆուտբոլիստ. Իբրահիմովիչը ծանր բեռ էր մեզ համար
СпортՇվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Կուրտ Համրինը խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Առանց Իբրահիմովիչի մեր ընտրանին ավելի լավ է խաղում: Նա բեռ էր թիմի համար: Բոլորը փորձում էին հնարավորություններ ստեղծել միայն Իբրահիմովիչի համար: Երբ Զլատանը պատրաստ էր հարյուր տոկոսով, դա աշխատում էր:
Երբ նա վատ մարզավիճակում էր լինում, դառնում էր բեռ ամբողջ թիմի համար»,- 82-ամյա շվեդի խոսքն է մեջբերում «II Mattino»-ն:
Հիշեցնենք, որ Համրինը Շվեդիայի ընտրանու կազմում հանդես է եկել 1953-ից մինչև 1965թթ.-ին:
Իբրահիմովիչն ավարտել է միջազգային կարիերան 2016 թվականի հունիսին: