Տիագո Ալկանտարան չի բացառել վերադարձը «Բարսելոնա»
СпортՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան չի բացառել իր հնարավոր վերադարձը կատալոնական «Բարսելոնա»:
««Բարսելոնան» միշտ էլ իմ տունը կլինի: Սիրում եմ նաև Բարսելոնա քաղաքը: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում:
Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Ներկա պահին ինձ ամեն ինչ դուր է գալիս «Բավարիայում», սակայն օրերից մի օր կարող եմ վերադառնալ «Բարսելոնա»»,- Ալկանտարայի խոսքն է մեջբերում «Sport-english.com»-ը:
Հիշեցնենք, որ Ալկանտարան Գերմանիա է տեղափոխվել 2013 թվականին: