Վթար Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում. տուժածներ չկան
ОбществоՆոյեմբերի 10-ին, ժամը 21:06-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 325» մակնիշի 35 NO 774 (վարորդ՝ 1998 թ. ծնված Ն. Ս.) եւ «Opel Zafira» մակնիշի 35 FG 579 պետհամարանիշերով (վարորդ՝ 1981 թ. ծնված Կ. Ռ.) ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի եղել:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: