WSJ. ԱՄՆ հատուկ դատախազը հետաքննում է Ֆլինի կապերը Թուրքիայի հետ
Международные новостиԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հետաքննում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆիլինի հնարավոր առնչությունը ծրագրին, որը նախատեսում էր մուսուլմանական քարչոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտաքսումը ԱՄՆ-ից Թուրքիա ՝ միլոնավոր դոլարներ վճարելու փոխարեն, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վակայակոչելով իր աղբյուրներին:
Թերթի տվյալների համաձայն՝ Մայքլ Ֆլինը եւ իր որդին՝ Մայքլ Ֆլին կրտսերը իբրեւ պետք է մոտ 15 մլն դոլար ստանային՝ Գյուլենին արտաքսելու համար:
ՀԴԲ- ն արդեն հարցաքննել է առնվազն չորս հոգու անցյալ տարվա դեկտեմբերի կեսին Նյու Յորքում՝ «21» ակումբում տեղի ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում Ֆլինն իբր թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ Գյուլենին մասնավոր ինքնաթիռով Իմրալի կղզու թուրքական բանտ տեղափոխելու հարցն է քննարկել:
Անկարան 1999 թվականից ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին եւ նրա ղեկավարած ՖԵՏՕ ահաբեկչական կազմակերպությանը անցյալ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ է մեղադրում:
Հատուկ դատախազ Մյուլերը հարցերի լայն շրջանակի շուրջ է կատարում հետաքննությունը, առաջին հերթին Միացյալ Նահանգներում անցյալ տարվա նախընտրական քարոզարշավի ընթացքին՝ Մոսկվային վերագրված միջամտության մասին: