ՄԱԿ գլխավոր քարտուղար․ Վախերն ու կասկածները չպետք է կանգնեցնեն նոր տեխնոլոգիաների զարգացումը
Международные новостиՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը կոչ է արել օգտագործել նոր տեխնոլոլոգիաների առավելությունները ու չեզոքացնել դրանց հետ կապակցված վտանգները։
Նրա խոսքով՝ շատ բան է կախված նրանից, թե մարդկությունը ինչպես կկարողանա օգտվել նոր հայտնագործություններից։ «Գենային ինժեներիայի օգնությամբ մենք կարող ենք ազատվել սարսափելի հիվանդություններից, բայց կարող ենք նաեւ հրեշներ ծնել։ Արհեստական ինտելեկտը կարող է մեզ թույլ տալ բարելավել մեր կյանքն ու հասնել Կայուն զարգացման նպատակներին, ինչը դժվար էր անել արդյունավետ տեխնոլոգիաների բացակայության պայմաններում,- շեշտել է ՄԱԿ ղեկավարը։ Միեւնույն ժամանակ, ինչպես ասում էր գիտնական Սթիվեն Հոքինգը, արհեստական ինտելեկտը կարող է սպառնալիք դառնալ մարդկության համար»։ Ընդ որում Գուտերեշը շեշտել է, որ վախերն ու կասկածները չպետք է կանգնեցնեն նոր տեխնոլոգիաների զարգացումը։
Նախօրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացվել էր զեկույց արհեստական ինտելեկտի գործածման բարոյական ասպեկտների մասին։ Զեկույցի հեղինակները նշում են, որ մտավոր ունակություններ ունեցող օբյեկտները անկանխատեսելի են, ու դրանց գործողությունները պայմանավորված են պատահական իրավիճակներով ու նախորդ փորձով։ Դրանց տարածումը հասարակության մեջ բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացնում այն մասին, թե ինչպես կարող են դրանք ազդել մարդու վարքագծի վրա, սոցիալական ու մշակութային ինչ փոփոխություններ կարող են առաջացնել։ Առաջանում են նաեւ անվտանգության, մարդկային արժանապատվության պաշտպանության հետ կապակցված հարցեր։