Մարսելը խզել է պայմանագիրը երկրպագուին հարվածած Պատրիս Էվրայի հետ
СпортՖրանսիական «Մարսելը» պաշտոնական կայքում հայտարարել է, որ երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Պատրիս Էվրայի հետ:
Նման որոշում ակումբն ընդունել է Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ «Վիտորիա Գիմարայնշի» հետ խաղից առաջ տեղի ունեցած միջադեպի համար, երբ պաշտպանը ոտքով հարվածել էր երկրպագուի գլխին և կարմիր քարտ ստացել:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն մինչև 2018 թվականի հուլիս որակազրկել էր Էվրային եվրագավաթային խաղերից և տուգանել նրան 10 հազար եվրոյով: