Ֆիլիպիններում բողոքի ցույցեր են սկսվել Թրամփի այցին ընդառաջ
Международные новостиՖիլիպիններում բողոքի ցույցեր են սկսվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին ընդառաջ, որը պետք է մասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին և այլ միջոցառումների, գրում է ria.ru-ն։
Նոյեմբերի սկզբին Թրամփը նախագահի պաշտոնում առաջին ասիական շրջագայությունն է սկսել։ Նա արդեն այցելել է Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ։ Ֆիլիպիններում ԱՄՆ նախագահը կգտնվի նոյեմբերի 12-14-ը։
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, ուրբաթ մոտ 350 ցուցարար փորձել է երթով մոտենալ Մանիլայում ԱՄՆ դեսպանատանը՝ ի նշան Թրամփի այցի դեմ բողոքի, սակայն ոստիկանությունն արգելափակել է ցուցարարներին։ Նրանք բացականչել են հակաամերիկյան կարգախոսներ և պարզել «Արգելել Թրամփին» կոչերով պաստառներ։
Ցուցարարները ծրագրում են նոյեմբերի 13-ին այրել ԱՄՆ նախագահի խրտվիլակը, նաև բողոքի ցույցեր անցկացնել։
Մանիլայում ուրբաթ մեկնարկել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 31-րդ գագաթնաժողովը, հիմնական միջոցառումները նախատեսված են նոյեմբերի 13-14-ին։