SOCAR-ը հեռանում է Կանադայից
Международные новостиԱդրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը փակում է իր հյուսիսամերիկյան գրասենյակը Կանադայում։ Այս մասին հայտնել է haqqin.az-ը։ Գործակալության տվյալներով՝ SOCAR-ը իր բոլոր կոմերցիոն ու օժանդակ ֆունկցիաները տեղափոխելու է Հյուսթոն (ԱՄՆ, Տեխաս նահանգ)։
SOCAR-ը հայտնել է, որ ըստ ծրագրերի՝ առաջիկա ամիսներին ընկերությունը կնվազեցնի իր գործունեությունը։ Աղբյուրի խոսքով՝ ուշագրավ է այն հանգամանքը, որ բառացիորեն օրերս Հյուսթոնում կոչ էին անում խզել կապերը Բաքվի հետ։ Նման հայտարարություն էին արել Ջոշուա Նյուկամերը, Freedom Now տնօրենների խորհրդի անդամը, ու նախկին կոնգրեսական Քրիս Բելլը։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Հյուսթոնի ու Բաքվի եղբայրական հարաբերությունները վնասում են «հյուսթոնյան արժեքներին»։