Ֆրանցիսկոս Պապը հավանության է արժանցրել Իոան Պավելի I կանոնացման նախապատրաստումը
Международные новостиՀովհաննես Պողոս I Պապը, որը 1978 թվականին ընդամենը 3 օր է զբաղեցրել Սուրբ գահը եւ խորհրդավոր պայմաններում մահացել է, սրբացմանը մեկ քայլով ավելի մոտ է դարձել: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը՝ վկայակոչելով Վատիկանի ռադիոյին:
Ֆրանցիսկոս Պապն իր հրամանով Սրբերի կանոնացման միաբանությանը թույլ է տվել իր նախորդներից մեկի առաքինությունները բացառիկ համարել եւ նրան Սրբազան է անվանել:
Մինչ այժմ Հովհաննես Պողոս Պավել Առաջինը Հռոմի կաթոլիկ եկեղցու կողմից որպես «Աստծո Ծառա» էր հիշատակվում:
Independent.ie-ն նշում է, որ Հովհաննես Պողոս Առաջինի սրբացման հետագա քայլերի համար, Միաբանությունը պետք է ուսումնասիրի նրա աղոթքների շնորհիվ տեղի ունեցած հրաշքների վկայությունները:
Այդպիսի երկու վկայություններ արդեն ներկայացված են ուսումնասիրության համար: