Իրաքի զինվորականները սկսել են երկրում ԻՊ-ի վերջին հենակետի գրոհը
Международные новостиԻրաքի զինվորականները շաբաթ հարձակողական գործողություն են սկսել Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Ռավա քաղաքի ուղղությամբ (գտնվում է Անբար նահանգում), որը երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետն է: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ գործողությանը մասնակցում է երկու հետևակային դիվիզիա, ինչպես նաև տեղի սուննի խմբերից աշխարհազորայիններ:
Նոյեմբերի 3-ին կառավարամետ ուժերն ազատագրել են Սիրիայի հետ սահմանակից Էլ Քաիմ քաղաքը:
Սիրիայի բանակը հայտարարել է ծայրահեղականների դեմ հաղթանակի մասին հինգշաբթի՝ Իրաքի հետ սահմանին ահաբեկիչների հսկողության տակ գտնվող վերջին քաղաքն ազատագրելուց հետո: