Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն
СпортՍամբոյի Հայաստանի հավաքականի անդամները երեք մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սոչիում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած հայ մարզիկներից 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն: 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել, իսկ 100 կգ քաշային Արսեն Խանջյանը ևս բրոնզե մեդալակիր դարձավ:
Աշխարհի 2017թ. առաջնությանն այս անգամ մասնակցում են ռեկորդային մարզիկներ՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: Առաջին անգամ աշխարհի ուժեղագույնի համար մրցապայքարի մեջ մտել են նաև Չինաստանի, Եգիպտոսի, Կոտդիվուարի, Ենտ Լյուսիայի, Հոնկ Կոնգի, Բանգալադեշի սամբիստները: