Մարոկկոյի հավաքականի երկրպագուների անկարգությունների արդյունքում Բրյուսելում 22 ոստիկան է տուժել
СпортՄարոկկոյի հավաքականի` ԱԱ-2018 դուրս գալը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել Բրյուսելում:
«Reuters»-ը գրում է, որ մոտ 1,500 մարդ է հավաքվել Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում` տոնելու մոտ 20 տարի անց Մարոկկոյի հավաքականի վերադարձը Մունդիալ:
Նշվում է, որ մոտ 300 երկրպագու իրեն բավականին ագրեսիվ է պահել: Երկրպագուները շրջել և այրել են մեքենաներ, ջարդուխուրդ են արել խանութների ապակիները: Ոստիկանական ուժերը ստիպված են եղել ջրցան կիրառել:
Անկարգությունների արդյունքում վնասվածքներ և վիրավորումներ են ստացել իրավապահ մարմինների 22 աշխատակիցներ:
Նշենք` Բրյուսելում Մարոկկոյի ավելի քան 100 հազար քաղաքացի է բնակվում: Այս պահին դեռևս ձերբակալություններ չեն իրականացվել, սակայն Բելգիայի ներքին գործերի նախարարը խոստացել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին` տեղի ունեցածն անընդունելի որակելով: