Գերմանիայում ցանկանում են չեղարկել 8-ժամյա աշխատանքային օրը
Международные новостиԳերմանիայում պետք է առավել ճկուն աշխատանքային գրաֆիկ սահմանել՝ գերմանական ընկերությունների մրցունակությունն ապահովելու համար: DW.com-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել երկրի կառավարությանը կից տնտեսական փորձագետների խորհրդի նախագահ Քրիստոֆ Շմիդտը:
«Ընկերությունները, որոնք ցանկանում են գոյատևել նոր, թվային տեխնոլոգիաներով հագեցած աշխարհում, պետք է ճկուն լինեն և կարողանան արագ հավաքել աշխատակիցներին: Պատկերացումը, որ աշխատանքային օրն սկսվում է գրասենյակում վաղ առավոտյան և ավարտվում է գրասենյակից հեռանալով, հնացել է», -ընդգծել է փորձագետը:
Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ աշխատանքային օրենսդրության նման բարեփոխումը կարող է հանգեցնել «աշխատանքային ժամաքանակի գաղտնի ավելացմանը»:
Գերմանիայում գործատուները երկար ժամանակ է, ինչ պահանջում են չեղարկել 8-ժամյա աշխատանքային օրը: