Ֆիլիպիններում ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել Թրամփի այցի դեմ բողոքի ակցիան ցրելու համար
Международные новостиՖիլիպիններում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար:
Ինչպես հաղորդում է CNN-ը, բողոքի ցույցի են դուրս եկել հարյուրավոր քաղաքացիներ: Նրանք փորձել են մոտենալ Մանիլայում ԱՄՆ դեսպանատան տարածքին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփը Մանիլա է ժամանել՝ Վիետնամից մեկնելով: Այստեղ նա կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը:
Ֆիլիպինները վերջին երկիրն է Թրամփի ասիական տարածաշրջան կատարած այցի շրջանակներում: ԱՄՆ առաջնորդն արդեն եղել է Ճապոնիայում, Չինաստանում և Հարավային Կորեայում:
Հիշեցնենք, որ Վիետնամում նա մասնակցում էր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական համաժողովին, որի ընթացքում նրա վարքագիծը բազմաթիվ քննադատությունների առիթ էր դարձել: