Ռուս զինվորականներն ապահովել են հումանիտար օգնության տեղափոխումը Դամասկոս
Международные новостиՌուս զինվորականները ապահովել են ՄԱԿ-ի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ավտոշարասյան անվտանգ անցումը, որից հետո Դամասկոսի մերձակա Դումա քաղաքի բնակիչների 144 տոննա հումանիտար օգնություն է հասցվել:
«Հումանիտար առաքելությանը մասնակցել են ՄԱԿ-ը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Սիրիական, արաբական կարմիր կիսալուսինը: Ընդհանուր առմամբ 54 բեռնատար: Տրամադրվել են պարենային հավաքածուներ, ալյուր, դեղամիջոցներ: Ընդհանուր քաշը կազմել է 144 տոննա», - հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Դամասկոսի իր աղբյուրին: