Դոնալդ Թրամփը Ֆիլիպինների հետ ԱՄՆ հարաբերությունները «հիանալի» է որակել
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆիլիպինցի գործընկեր Ռոդրիգո Դուտերտեի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների միջեւ հարաբերությունները «հիանալի» է որակել, փոխանցում է ABS-CBN հեռուստաալիքի Twitter–ի էջը։
«Ինձ համար շատ հաճելի էր գտնվել այստեղ։ Եղանակը միշտ լավն է»,– ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ ԱՄՆ–Ֆիլիպիններ հարաբերությունները միշտ հիանալի են եղել։
Հիշեցնենք, որ Թրամփը Ֆիլիպիններ է ժամանել կիրակի երեկոյան իր ասիական շրջագայության շրջանակում, որպեսզի մասնակցի Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին։ Նրա այցը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 14–ը։