Հավատարիմ տիկնոջ գործելաոճ
АналитикаՀիրավի շատ հնչեղ անվանում է՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն։ Այս կուսակցության երեք բաղադրիչներից և որևէ մեկը չի համապատասխանում իրականությանը։ Սոցինտերնի անդամ կուսակցությունը, չգիտես ինչ հրաշքով, իրեն անվանում է ազգային՝ ազգայնական տարրերով։ Անկեղծ ասած, այս տողերը գրելիս, նողկումի ցասում կա։ Բացատրեմ թե ինչու։ Ինչպես բոլոր կուսակցություններում և համակարգերում, այս մեկում ևս, կան ազնիվ գաղափարական մարդիկ։ Սակայն ինչպես միշտ լինում է, այդ ազնիվ գաղափարական մարդկանց ձայնը լսելի չէ։ Ինչպես հանճարեղ «Անասնաֆերմա» ստեղծագործության մեջ է, այստեղ ևս, բոլոր ընկերները հավասար են, բայց որոշ ընկերներ ավելի հավասար են։
Նողկալի այս գործելաոճը, ուղեկցել է դաշնակցության վերին խավերին իր պատմության ամբողջ ընթացքում։ Ծախվել ռուսներին, ծախվել թուրքերին, ամեն ինչ անել մի քանի մանդատի ու արծաթի համար։ Ահա այս մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել այս կուսակցության ողջ գործունեությունը։ Ուրանալ սեփական պարտությունը։ Սեփական մեղքերի մեջ մեղադրել այլոց, պախարակել բոլորին, բայց տաքուկ տեղավորվել իշխանությունների հետույքում։
Լեոն, իր՝ «Անցյալից» աշխատության մեջ գրում է. «Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, այդ հայ հեղափոխական կուսակցությունը ստորագրում է դաշնակցային պայմանագրի այն հոդվածն էլ, որ ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության տրվի…»։
Իհարկե, մարտի մեկն իր ծավալներով չի հասնի Ադանայի ջարդերին, բայց զուգահեռներն ակնհայտ են։ Դաշնակցությունը միշտ ծախում է ամեն ինչ։ Ցանկացած բան։ Նման օրինակներ բազմաթիվ են։
Հիմա, երբ մոտեցել Ապրիլյան ջրբաժանը, Դաշնակցությունը որոշ հարցերում սկսում է թանկացնել իրեն, ինչպես դա կինը՝ սեփական տղամարդու հետ հարաբերություններում։ Հասկացաք, նրա տղամարդն այս պարագայում Սերժ Սարգսյանն է։ Եթե գործընթացը տարածքենք սեռական ասպեկտի վրա, ապա կանայք, սովորաբար, ուզածին հասնելու համար, շահարկում են ամուսնուն սիրելի սեռական խաղերից զրկելու դրվագը,մինչև կհասնեն իրենց ուզածին։ Նույնն է այս կուսակցության պարագայում։ Ոչինչ չի փոխվել։
Հարություն Մխիթարյան