Ֆերնանդո Տորեսը ցանկանում է վերադառնալ Պրեմյեր լիգա
СпортՄադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը դեմ չէ վերադառնալ Անգլիայի Պրեմյեր լիգա, որտեղ խաղացել է «Լիվերպուլում» եւ «Չելսիում»:
The Sun-ի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ, որպեսզի ունենա խաղային պրակտիկա:
Հունվարից «Աթլետիկոյի» կազմում ելույթները վերսկսելու է 29-ամյա հարձակվող Դիեգո Կոստան, որն ավելի կնվազեցնի Տորեսի խաղալու շանսերը:
Իսպանացի հարձակվողի ներկայացուցիչները հայտնել են, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլն» ու «Սաութհեմփթոնը»: «Նյուքասլն» այժմ գլխավորում է իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը, որը 2007-ին Տորեսին ձեռք էր բերել «Լիվերպուլում» աշխատելիս: