Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Չհասկացվածը. մեկ մարդու զուգահեռ

Վանոն ու Լոուրենսը հրապարակախոսությունը ևս մեկ առիթ է արժևորելու Սիրադեղյանի ծննդյան օրը:

Վանոն ու Լոուրենսը իմաստուն են: Երկուսն էլ ` իրենց տեսակի մեջ: Երկուսն էլ ` խոհեմ են, դիտողունակ` ինչքան ուզես: Երբեմն զարմանում ես նույնիսկ, թե մեկը մյուսին ինչպես է գերազանցում տված գնահատականների ճշմարտացիությամբ: Երկուսն էլ խոցում են ու ճիշտ թիրախին: Սակայն, Լոուրենս այդպիսին է գործի բերումով: Նա պետք է ճանաչեր, որ աշխատեր: Վանոն ուրիշ է: Նրա այդպիսի լինելը գնահատում չունի: Չի էլ կարող ունենալ, քանի որ ասում է զուտ զգայականով: Թվում է. նա մազերի շնչառություն ունի, որով զգում է, ու արտաշնչում այն, ինչ մենք վախենում ենք անգամ…

Ժամանակագրականը չի խանգարում երկուսին էլ զգալ միմյանց: Լոուրենս ասում է. «hայերը չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար: ՈՒզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար: Զարգացման գործը կազմակերպելու համար էլ չեն աշխատի: Արտոնագրային կառավարման կտան ուրիշներին: Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթերի առուծախով ձեռք բերված շահի և դրամագլխով ու աշխատուժով վաստակած դրամի»: Վանոն` լրացնում է. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով»:

Երկուսն էլ իրավացի են իրենց դիտանկյունից: Դա մի անկյունաքար է, որն ապացուցվել է պատմության ծիրում: Ու քանի դեռ չենք հասկանա, որ Նանսենի վշտամորմոք աչուկների մասին ստատուսներից զատ այլ իրականություն կա, կմնանք Վանոյի պնդած. «Կովի՝ ձեր հայրենասիրությամբ ձեր հայրենիքը պատկերացրեք որպես անսահմա՜ն յոնջայի դաշտ եւ կախգլուխ արածելով՝ գնացեք մինչեւ ռաստ կգաք անդունդի։ Կովեղեն ձեր թախիծով որոճացեք կոմերիտական հորթանոցի ձեր հիշողությունները, ապա վերստին կերեք, աղտոտեք ու պառկեք թրիքի մեջ, որովհետեւ ձեր իմացած տունն ու հայրենիքը այն է, որից պիտի անասնահոտը անպակաս լինի։ Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվեք դեպի խոսափողները եւ մի մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետեւ եթե ձեզ բերել են այդտեղ, ուրեմն ինչ աստիճանի պիտի իջեցված լինի խոսքի արժեքը։ Բղավեք ու բառաչեք անկաշկանդ, որովհետեւ ինչ ձայն էլ հանեք, դա կլինի ազգի, հայրենիքի, ժողովրդի եւ, իհարկե, «նվազագույն ախոռի» մասին։ Կովի՝ ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը մինչեւ տրաքվելը, իսկ մնացածը տրորեք։ Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես» դաշտում:

Մարգարե ասվածը մենք բարդ ենք պատկերացնում: Մարգարե ասածն ապագան տեսնելու իմաստնություն ունեցողն ու չվախեցողն է այդ տեսածն արտահայտելուց: Այդպիսին է Լոուրենսը, երբ պնդում է, որ. «բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելին ձեռք բերելու համար: Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելության զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է: Հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացած մարդկությանը: Հենց դա գիտեն ու դրանից են սարսափում թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն հայերին»: Կարծում եք չափազանցություն է՞: Բնավ, իրականում այդպես է: Չէ, մի դեպքում ծախսում են, երրորդ հազարամյակում եկեղեցի են կառուցում: Կառուցում են, որ երբ նորից մորթվեն ու այս անգամ արդեն սեփական թերարժեքության ու բոլշևիզմի հիշողության մատուռներում, երբ նորից սրբորեն հիշեն Վանոյի ասած Ավարայրը, բայց չհիշեն 2 տարի առաջ եղածը, երբ մոռանան նրանց «սպեկուլյանտ» վաճառականի տեսակը, գնան այդ եղեցիներում խոնավ աչքերով մոմ վառելու ու աղոթելու անմեղ արտագաղթածների մասին, օրհնանքի չափաբաժին հղեն նաև իրենց պաշտած Աստծուն, այդ եկեղեցին կառուցելու համար:

Ու երբ տմարդիության մորմոքը դեռ տիրապետող կլինի Ձեր սրտերում: Երբ շքերթը չեք տարբերի «պառադից», երբ չեք հասկանա անկախության իրական արժեքը, այնպես ինչպես չի հասկանում բոշան, երբ շատ յուղը ճակատին է քսում, հենց այդ ժամ կարդացեք Լոուրենս ու Վանո: Նրանք պատմել են ձեր մասին: Անկախությունն հրեշ չէ, ոչ էլ փողոցի մերժված անբարոյական, որ ով ուզի թքի դրա վրա ու սասանի առանց այն էլ թույլ հիմքերը: Անկախությունը կեղծ պաթոսի գաղափարական կաղապար չէ, որ երևութական հայրենիք ստեղծես ու նեխած գեներալների արտացոլում դարձնես: Անկախությունն իրական ու փխրուն է, որն ունի սիրո ու խնամքի կարիք:

Անկախությունը ձեր հնարավորությունն է հերթական անգամ չոքած չապրելու ̀ ինչպես եղել է դարեր շարունակ, երբ ապրել եք միֆից բխող համածիրում, հույսի սեփական արտացոլումների պարագայում, որի դրսևորումը չունի և աշխարհի որևէ ժողովուրդ:

Վահրամ Թոքմաջյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников