ԵԱՏՄ երկրները ստորագրել են հեղինակային իրավունքների կառավարման մասին համաձայնագիր
ОбществоԵվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում միության անդամ պետությունների փոխվարչապետները ստորագրել են Կոլեկտիվ հիմքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման մասին համաձայնագիրը:
Այս մասին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի պարգևատրումների բաշխման նկատմամբ վերահսկողությունը, կբարձրացնի իրավունքների կոլեկտիվ կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը և արդյունավետությունը:
Այս քայլն իր հերթին կբարձրացնի ԵԱՏՄ անդամ պետությունների հանրությունների վստահությունը հեղինակային և հարակից իրավունքների կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ: