ԵՄ-ն չի դիտարկում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը. Մոգերինի
Международные новостиԲրյուսելը չի դիտարկում Թեհրանի դեմ որևէ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք չենք քննարկել պատժամիջոցներ մտցնելու հարցը ո՛չ այսօր, ո՛չ անցած շաբաթ, և ապագայում ևս չենք նախատեսում ԵՄ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու քննարկումը», - մեջբերում է РИА Новости-ն Մոգերինիի պատասխանն այն հարցին, արդյոք Եվրոպական Միության ղեկավարությունը մտադիր է հետևել ԱՄՆ-ի օրինակին:
Հայտնի է, որ հոկտեմբերի 31-ին Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակը:
Նշենք, որ պատժամիջոցները սահմանվել են 41 ֆիզիկական անձի և ընկերության դեմ: