Մենք լավ չխաղացինք առաջին խաղակեսում. Կիպրոսի հավաքականի մարզիչ
СпортՖուտբոլի Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռան Բեն Շիմոնի կարծիքով իր թիմի համար շատ վատ առաջին խաղակես ստացվեց:
«Մենք լավ չխաղացինք առաջին խաղակեսում: Մեկնարկային 45 րոպեները մղձավանջ էր մեզ համար: Սակայն փոխեցինք խաղաոճը երկրորդ կեսում: Մենք պետք է ավելի լավ խաղ ցուցադրեինք: Կվերադառնանք Կիպրոս և կվերլուծենք ամբողջ խաղը:
Այս ընկերական խաղերը մեզ համար լավ առիթ էր տեսնելու մեր ֆուտբոլիստների մարզավիճակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռան Բեն Շիմոնը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Կիպրոսի դեմ ընկերական խաղում Հայկ Իշխանյանի, Վարազդատ Հարոյանի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին: