Էլեկտրաէներգիայի կորուստները նվազել են
Экономика«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի կորուստները հաղորդող և բաշխիչ ցանցերում վերջին վեց տարում նվազման միտում են արձանագրել:
փոխանցմամբ` այս են վկայում ընկերության տվյալները, որոնք ներկայացված են «Հայաստանի էլեկտրաէներգետիկան երեկ, այսօր և վաղը» զեկույցում: Եթե էլեկտրաէներգիայի կորուստները հաղորդող ցանցերում 2012-ին կազմել են 138, 2015-ին` 104, ապա 2016-ին`97 մլն կՎտ/ժ: 2017-ի առաջին կիսամյակում կորուստները հաղորդող ցանցերում 50 մլն կՎտ/ժ են եղել:
Բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստները 2012-ին կազմել են 803 մլն կՎտ/ժ, 2015-ին` 687, 2016-ին` 587: 2017-ի առաջին կիսամյակում բաշխիչ ցանցերում կորուստների ծավալը 276 մլն կՎտ/ժ է եղել:
Էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը 2012-ին կազմել է 5329, իսկ 2016-ին 5454 մլն կՎտ/ժ, 2017-ի առաջին կիսամյակում` 2897 մլն կՎտ/ժ:
ՀԵՑ-ն էլեկտրաէներգիայի մատակարարումը հանրապետության ներքին սպառողներին իրականացնում է 110 կՎ 3170 կմ էլեկտրացանցի միջոցով, որը ներառում է 119 ենթակայան:
Էլեկտրաէներգիայի գնման կառուցվածքը 2017-ի առաջին կիսամյակի տվյալներով ունի հետևյալ տեսքը` 37 տոկոս հիդրոէլեկտրակայաններ, 32 տոկոս` Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ), ջերմային կայաններ` 27 տոկոս, այլ` 4 տոկոս: