«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
ОбществоՈստիկանության օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում՝ նոյեմբերի 14-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմաց կալանավոր Թելման Ալավերդյանը հայտնաբերվել է Արարատի մարզի Արտիմետ գյուղի տներից մեկում և բերման ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նոյեմբերի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահն ու հայտնել, որ ժամը 3-ի սահմաններում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից դիմել է փախուստի։
