«Յունիբանկն» ամբողջությամբ տեղաբաշխեց 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը
Экономика«Յունիբանկը» հաջողությամբ ավարտեց 5.75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը: Հերթական թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ, իսկ պարտատոմսերի մարումը` 11.09.2020թ.-ին: Նախատեսված է, որ այս թողարկումը ևս կցուցակվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի բորսայում:
Հիշեցնենք, որ Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond) ցուցակում: Ցուցակումը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում և իրականացնելու հասցեական և ռեպո գործարքներ:
Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` «Յունիբանկը» ստեղծում է խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի և բաժնետոմնսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության և «Յունիբանկի» արդյունավետ և հեռանկարային ռազմավարության մասին:
2017թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, «Յունիբանկը» դրական ֆինանսական արդյունք է գրանցել բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի ապահովումը: Բանկի ակտիվները գերազանցել են 189 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 153,5 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 35,4 մլրդ դրամ:
Moody’s Investors Service միջազգային գործակալությունն ընացիկ տարվա սեպտեմբերին Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը, կանխատեսումը` կայուն: