Մուտկոն բացառել է մինչ ԱԱ-2018-ը Ռուսաստանի և Սիրիայի հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը
СпортՌԴ փոխվարչապետ, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ Սիրիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ցանկանում է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ: Նա ընդգծել է, որ ներկա փուլում խաղի անցկացումն անհնար է:
«Սիրիացիները ցանկանում էին մեզ հետ խաղալ, սակայն դա հնարավոր չէ: Մենք ծրագրում ենք գարնանը խաղեր անցկացնել բրազիլացիների և ֆրանսիացիների հետ, չվիրավորելով սիրիացիներին՝ օրացույցով հնարավոր չէ»,- ասել է Մուտկոն: