ՄԱԿ. Եմենում սովն ու համաճարակներն ավելի հավանական են դառնում
Международные новостиԵմենի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար փոքր նավահանգիստներ բացելու մտադրությունը երկրին չի հանի այն աղետալի հումանիտար իրավիճակից, որտեղ այն հայտնվել է: Այս մասին ասել է Եմենում ՄԱԿ մարդասիրական համակարգող Ջեյմի ՄաքԳոլդրիկը:
«Անվտանգության եւ լոգիստիկայի հետ կապված խնդիրների պատճառով մեզ համար շատ դժվար է ապրանքներ ներմուծելը, օրինակ` դեպի Ադեն, որը գտնվում է հարավում եւ այնուհետեւ ամբողջ երկրի տարածքով հյուսիս հասցնել, որտեղ օգնության կարիք ունեցող մարդիկ են ապրում», - ասել է նա:
Նա կողմերին կոչ է արել անմիջապես վերականգնել խոշոր նավահանգիստների աշխատանքը, ինչպես նաեւ Սանայի օդանավակայանի:
Հիշեցնենք, անցյալ շաբաթ Եմենի շրջափակման վերաբերյալ որոշումը ընդունվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի անդամների կողմից: Նրանք պայքարում են «Ալ Հուսի» շարժման զինյալների դեմ: Հակամարտության արդյունքում 7 միլիոն մարդ սովամահության եզրին է հայտնվել եւ ավելի քան 21 միլիոն մարդ օգնության կարիք ունի: