Մադուրոն Կոլումբիայի նախագահին խորհուրդ է տվել կոկաին կուլ տալ
Международные новостиՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի կրկին քննադատել է իր կոլումբիացի գործընկեր Խուան Մանուել Սանտոսին՝ նրան խորհուրդ տալով կոկաին կուլ տալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քննադատության պատճառը Կոլումբիայի սահմանած արգելքն է Վենեսուելա դեղերի ներմուծման վրա, որտեղ դեղորայքի պակաս կա: «Սանտոս, մենք այն չենք գնի Կոլումբիայում: Այդ դեղերն ինքդ կուլ տուր, իսկ մենք այն արդեն Հնդկաստանից ենք գնում: Կուլ տուր քո դեղերը, քո թմրանյութերը եւ քո կոկաինը»,- ասել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում:
Կոլումբիայի նախագահն առաջին անգամ չի արժանանում հարեւան երկրի պերճախոս ղեկավարի քննադատությանը: Այսպես՝ այս տարվա հուլիսին Մադուրոն Սանտոսին դավաճան էր որակել, որը խոնարհվում է արտասահմանյան ամեն ինչի առջեւ՝ լինելով կայսրությանը (ԱՄՆ) գերեվարված: