Մեքսիկայում ինքնադաստան են կատարել գողերի նկատմամբ
Международные новостиՄեքսիկայի Օախակա նահանգի բնակավայրերից մեկի բնակիչները սարսափազդու ինքնադատաստան են կատարել բռնված 3 գողերի նկատմամբ՝ նրանց վրա բենզին են լցրել եւ այրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օախակայի գլխավոր դատախազ Ռուբեն Վասկոնսելոս Մենդեսի խոսքով՝ հաշվեհարդարի արդյունքում բանդիտներից մեկը մահացել է, երկուսը կյանքի եւ մահվան սահմանագծին են, նրանց թվում 16 տարեկան դեռահաս կա:
Իշխանություններն արդեն հայտնաբերել եւ ձերբակալել են ինքնադատաստանին մասնակցած 2 կասկածյալի: