ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա
Международные новостиԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը նոյեմբերի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա՝ երկրի իշխանությունների հետ քննարկելու այդ կազմակերպության մոնիթորինգային առաքելության աշխատանքը:
«ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այցելել է Ուկրաինայում գործող ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելություն: Քննարկվում են Ուկրաինայում ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության գործունեությունն ու դրա հետ կապված խնդիրները»,- ասված է Ուկրաինայում առաքելության հաղորդագրության մեջ, որը զետեղվել է «Թվիթեր»-ում նրա Էջում, հաղորդել է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: