Brent տեսակի նավթն էժանացել է բարելի դիմաց մինչեւ 61,3 դոլար՝ ԱՄՆ պաշարների աճի մասին տվյալների ֆոնին
ЭкономикаԷտալոնային տեսակի նավթի գները չորեքշաբթի շարունակում են անկում գրանցել՝ նախօրեին ԱՄՆ նավթի պաշարների աճի ազդարարման պատճառով անկումից հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,87 դոլարով (1,4 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,34 դոլարի: Նախորդ շրջանը փակելիս գործարքն էժանացել էր 0,95 դոլարով (1,5 տոկոսով)՝ բարելի դիմաց մինչեւ 62,21 դոլար:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,69 դոլարով (1,24 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,01 դոլարի: Նախօրեին ֆյուչերսների արժեքը նվազել էր 1,06 դոլարով (1,87 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,70 դոլարի:
Նախօրեին Նավթի ամերիկյան ինստիտուտը (API) հայտնել էր, որ Նահանգներում անցյալ շաբաթ նավթի պաշարները բարձրացել են 6,51 մլն բարելով: