Ռուսաստանում SIM քարտը կարող է անձին լիարժեք նույնականացնել
ОбществоՌԴ Պետական դուման գարնանային նստաշրջանում կսկսի քննարկել մի օրինագիծ, որի շնորհիվ ռուսաստանցիների անձի լիարժեք նույնականացում կկատարվի բջջային SIM քարտով: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը:
Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով կոմիտեի նախագահ Անատոլի Ակսակովի խոսքով՝ վերջին շրջանում նկատելի է վաճառվող SIM քարտերի վերահսկողության թուլացում: Նոր օրինագիծը ոչ միայն հսկողությունը կխստացնի, այլեւ թույլ կտա սարքն օգտագործել անձը հաստատող փաստաթղթի փոխարեն: Ավելի ուշ հնարավոր կլինի SIM քարտով վարկ ձեւակերպել
Մտահղացումն իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է SIM քարտի պետական ռեեստեր ստեղծել: Ակսակովը նշել է, որ դրա հետ մեկտեղ չի սահմանափակվի մեկ մարդուն SIM քարտի վաճառքը: Բոլոր SIM քարտերը լիարժեք նույնականացնող կլինեն, սակայն անհնար կլինի դրանց փոխանցումը երրորդ անձին:
Պետական դումայի նախաձեռնությամբ արդեն հետաքրքրվել են բջջային կապի օպերատորները: